
Մենք կողմ ենք, որ Հայաստանը պետական սահման ունենա Ադրբեջանի հետ, բայց ոչ հատվածական
«Մենք կողմ ենք, որ Հայաստանը պետական սահման ունենա Ադրբեջանի հետ, բայց ոչ հատվածական»,- «Հետքի» հետ զրույցում ասում է «Բռունցքդ բեր» նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը։
Նրա կարծիքով, նոր զիջումներն ավելի կմոտեցնեն պատերազմը։ «Եթե մենք ճանաչում ենք այդ տարածքներն Ադրբեջանի մաս, լեգիտիմացնում ենք Ադրբեջանի հարձակումը»,- կարծում է նա։
«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը տևական ժամանակ է՝ ակցիաներ է իրականացնում ԱԺ-ի դիմաց։ Նրանց հիմնական պահանջը հատվածական սահմանազատման դադարեցումն է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել