HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեղադրանք է առաջադրվել Ազատ գյուղի զորանոցի հրդեհի օրը հերթապահ զինծառայողին»․ Նորայր Նորիկյան

Ազատ գյուղի զորանոցի հրդեհի գործով տուժողների լիազոր ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը հայտնում է, որ իր ունեցած հավաստի տեղեկություններով՝ երկու օր առաջ Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հսկող դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և ՀՀ քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) մեղադրանք է առաջադրվել նշված կացարանում դեպքի օրը հերթապահ հանդիսացած, պարտադիր ժամկետային զինծառայող Ռ․ Մաթևոսյանին։

«Առաջիկա օրերի ընթացքում նշված գործի ընթացի վերաբերյալ հանդես կգանք առավել մանրամասն դիրքորոշմամբ, սակայն հարկ եմ համարում այս պահին ընդգծել, որ զոհված 15 զինծառայողների ծնողների հետ միասին մինչև վերջ հետամուտ ենք լինելու այս հանցագործության բոլոր մասնակիցներին հայտնաբերելու, դեպքի իրական հանգամանքները ճշտելու, ճշմարտությունը բացահայտելու և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- գրել է նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter