«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը (լուսանկարներ)
Մայիսի 10-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Հանրապետության հրապարակում կրկին հանրահավաք էր կազմակերպել՝ իշխանափոխության և Տավուշում սկսված սահմանազատման գործընթացի դադարեցման պահանջով։ Շարժումը Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ մայիսի 4-ից Տավուշից քայլերթով ուղևորվել էր Երևան, որտեղ մայիսի 9-ին տեղի էր ունեցել առաջին հանրահավաքը տասնյակ հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ։
Հանրահավաքի ընթացքում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ժողովրդին ներկայացրեց իշխանափոխության իրենց ծրագիրը, ինչպես նաև հետագա գործողությունների օրակարգը, որը ներառում է խաղաղ անհնազանդության գործողություններ, հանրահավաքներ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել