
Մարդասիրական ճեմարանի 7 աշակերտներ մկրտվեցին
2012 թվականի հուլիսի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Հայոց մարդասիրական ճեմարանի (Կալկաթա, Հնդկաստան) աշակերտները և ուսուցիչները, Կալկաթայի հայ համայնքը նշեցին մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը (Վարդավառ), որը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղա-վար տոներից մեկն է:
Կալկաթայի Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցում հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մատուցեց Սուրբ Պատարագ: Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց Սուրբ Մկրտության և Սուրբ Դրոշմի կանոնները:
Տաղավար տոնը կրկնակի օրհնաբեր էր: Նախ, որ օրը հատկանշական էր Պայծառակերպության հրաշազարդ խորհուրդով և հիշարժան, որ Մարդասիրական ճեմարանի մեծ ընտանիքի հայաստանցի 7 սաներ` Ալվարդ Նիկողոսյանը, Մարիամ Ավետիսյանը, Գևորգ Մկրտչյանը, Սիրվարդ Հովհաննիսյանը, Գեղամ Բադալյանը, Ավետիս Ավետիսյանը և Տաթև Եղոյանը մկրտվեցին: Նորոգ մկրտյալներին կնքահայ-րեր դարձան Մարդասիրականի ավագ ուսանողները:
Օրվա առիթով ճեմարանի տեսչությունը երեխաների համար կազմակերպել էր տոնական հյուրասիրություն հընթացս որի երեխաների խնամակալ Հայր Խորենը նրանց հանձնեց խաչեր և նվերներ:
Հայոց մարդասիրական ճեմարան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել