HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանխվել է թմրանյութ իրացնելու փորձ

Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ տեղեկություններ են փոխանցել ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժին այն մասին, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Հ Ս-ն բժշկական հետազոտություն անցնելու պատրվակով տեղափոխվելու է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, և այնտեղ նրան փոխանցվելու է թմրանյութ։

«Քրեակատարողական ծառայողները ոստիկանության Վաղարշապատի ՔՀԲ աշխատակիցների հետ համատեղ, ըստ սահմանված կարգի, խուզարկել են բժշկական կենտրոնի սոնոգրաֆիայի սենյակը, որի արդյունքում հատակից հայտնաբերել են կաուչուկից պատրաստված, կասկածելի սուր հոտով փաթեթ։ Թմրանյութ իրացնելու անմիջական կասկածով ձերբակալել են քաղաքացի Հ Հ-ին, որը մինչ խուզարկությունը գտնվելուց է եղել սոնոգրաֆիայի սենյակում։

Դեպքի առթիվ նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter