HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արծվիկ Դավթյան

«Ես մտածում եմ նոր կյանքի մասին»,- ասում է բռնի տեղահանված ստեփանակերտցին

Ստեփանակերտցի ամուսիններ Կիմա եւ Նելլի Ղահրամանյաններն արդեն 5-րդ տունն են փոխում Հայաստանում։ Արցախից բռնագաղթելուց հետո նրանք ապրել են Հրազդանում, Աղավնաձորում, Ջրառատում։ Հիմա ապրում են Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում։ Կիման մաթեմատիկայի ուսուցիչ է, բայց Դդմաշենի դպրոցում բանվոր է աշխատում։

Երբ եկան Դդմաշեն, կիսամյակը սկսվել էր, դպրոցում միայն բանվորի տեղ կար, ընդունվեց աշխատանքի, ուրիշ ճար չուներ։

Տունը, որ վարձակալել են 30.000 դրամով, դատարկ է, ընդամենը երկու աթոռ ունեն։ Կիման ցույց է տալիս դրանք ու ասում.

-Էսա՝ մեր սեփականությունը էս երկու աթոռն ա, ուրիշ բան չունենք։

Հարմարություններն իրենք են փորձում ստեղծել ծանոթների օգնությամբ։ Նորիկից՝ դպրոցի կոլեգայից մի սեղան ու մի մահճակալ են վերցրել։ Մեկ ուրիշը վառարան ու պահարան է տվել։ Երկրորդ մահճակալը գտել է նրանց դուստրը՝ Աննան, որն ամուսնու հետ ապրում է Հրազդանում։ Ծնողներն ասում են՝ այնքան էլ լավ վիճակում չեն, բայց ինչով կարողանում են, օգնում են իրենց։  

Տան տանիքը կաթում է, գազ չկա, գումար էլ չունեն տունը գազիֆիկացնելու համար։ Տարեց զույգն օրվա ընթացքում ընդամենը երկու ժամ է ջուր ունենում, Նելլին ջուրը հավաքում է լվացքի, լողանալու համար, բայց նեղվում է, քանի որ լեղապարկի վիրահատությունից հետո ձեռքով լվացք անելիս շատ է դժվարանում։ Չնայած դժվարություններին՝ ուրախ են, որ քնելու մահճակալ ունեն ու նոր կյանք կարող են սկսել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter