HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025 թվականի մեծահասակների առաջնությունը

ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ Հայաստանը 2025 թվականին կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Այս մասին որոշումը կայացվել է մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի՝ Խորվաթիայի Զադար քաղաքում կայացած համաժողովի ընթացքում:

«Հայաստանի հայտը ներկայացրել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը:

Եվրոպայի կարատեի մեծահասակների 59-րդ առաջնության փակման արարողության ժամանակ Խորվաթիայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Դավոր Ցիփեկը Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի դրոշը փոխանցել է Հայաստանի ազգային ֆեդերացիայի նախագահին՝ որպես Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունն ընդունող երկրի:

Համաժողովի ժամանակ նաև վերահաստատվել է նախնական պայմանավորվածությունը 2027թ Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունը նույնպես Հայաստանում անցկացնելու վերաբերյալ։

Նշենք՝ Խորվաթիայում անցկացված Եվրոպայի առաջնությանը Հայաստանը մասնակցել է 3 մարզիկով: Մարզիչ Սերյոժա Մակարյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են եղել ԱՊՀ խաղերի արծաթե մեդալակիր Սուրեն Հարությունյանը (-67 կգ), Հայկ Քառյանը (-75 կգ) և Եվրոպայի Մ21 տարեկանների գործող հաղթող Գոռ Ներսիսյանը (-84 կգ):

Եվրոպայի առաջնությունում որպես մրցավար աշխատել է նաև ՀԿԱՖ գլխավոր մրցավար Արտյոմ Վասիլյանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter