
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։
Վարչապետը մայիսի 14-ին կմասնակցի «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին»:
Գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» («From the frontline: Armenia’s defence of democracy») թեմայով քննարկմանը:
Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ Դանիայի Թագավորության վարչապետ տիկին Մետտե Ֆրեդերիկսենի, Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի, գագաթնաժողովի հիմնադիր և «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել