HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների՝ հարցերն ամբողջովին զեկուցվող կամ չզեկուցվող դարձնելու առաջարկները մերժվեցին

Երևանի ավագանու մայիսի 14-ի հերթական նիստում ընդգրկված 29 հարցից 27-ը չզեկուցվող է։

Նիստի մեկնարկին «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանը կրկին առաջարկեց բոլոր չզեկուցվող հարցերը դարձնել զեկուցվող։ Առաջարկը քվեարկության դրվեց, սակայն չընդունվեց։

«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն առաջարկեց մնացած երկու հարցն էլ դարձնել չզեկուցվող, քանի որ բոլոր հարցերը զեկուցվող դարձնելու առաջարկը մերժվում է։

«Կրկին չի ընդունվել»,- քվեարկությունից հետո հայտնեց Տիգրան Ավինյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ առաջարկեց Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև կնքված համաձայնագիրը հաստատելու մասին հարցը դարձնել զեկուցվող, իսկ Սվետլանա Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին հարցը դարձնել չզեկուցվող։

Առաջարկն ընդունվեց 32 կողմ, 22 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter