HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրի. աղքատության ճիրաններում հայտնված անօթևան երեխաներ

Գյումրիում տնակներում ապրող, սակայն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա և անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալական պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև նրանց ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից ուղարկված օգնությունը բաժանելու նպատակով «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները շարունակում են այցելելություններ կատարել տնակային ավաններ:

Գերցենի փողոցի կիսախարխուլ տնակներից մեկում 5 անչափահաս երեխաների հետ ապրող 33-ամյա Ստելա Մկրտչյանը մեր այցելության պահին տանը չէր: Նա իր ընտանիքի գոյությունը պահելու նպատակով աշխատում է Շիրակի մարզի գյուղերից մեկի դաշտերում: Երեխաներից փոքրին` երկուսուկես տարեկան Էլենային, խնամում էր հարևանությամբ ապրող մայրը, իսկ մյուս երեխաները փոքր տնակում սուսուփուս խաղում էին: Առաջին իսկ հայացքից երևում էր, որ այս ընտանիքը և հատկապես երեխաները պարզապես գտնվում են աղքատության ճիրաններում: 

Առավել մանրամասը «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter