HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության նախարարը մասնակցում է «Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթ» միջոցառմանը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Արաբական Միացյալ Էմիրություններում մասնակցում է «Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթ» միջոցառմանը: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության լրատվականից։

Այն համախմբել է տարբեր երկրների առողջապահության նախարարների, քաղաքականություն մշակողների, մասնագետների և ներդրողների:

Նախարարը բանախոսել է «Առողջապահության առաջնորդների ֆորումին», որի մասնակիցները կիսվել են իրենց երկրներում առողջապահության ոլորտի վերջին ձեռքբերումներով և հեռանկարներով, նորարարության խթանմանն ուղղված աշխատանքներով և մարտահրավերները դիմակայելու փորձով: 

Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է արտակարգ իրավիճակների պատրաստության հայաստանյան փորձը` շեշտը դնելով առողջության առաջնային պահպանման օղակի վերակազմակերպման, ուժեղացման և մասնագետների վերապատրաստման բաղադրիչների վրա:

Այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը երկկողմ հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության առողջապահության և ազգաբնակչության նախարար Խալեդ Աբդել Ղաֆֆարի հետ: Քննարկվել են մի շարք ոլորտներում, այդ թվում` դեղագործության ոլորտում համագործակցության հնարավորությունները: Խալեդ Աբդել Ղաֆֆարին ներկայացրել է Եգիպտոսի առողջության համապարփակ ապահովագրության ներդրման փորձը և հետաքրքրվել էլեկտրոնային առողջապահության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter