HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Ինչպես փոխանցել է Բաքուն, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ արդիական օրակարգն ու համագործակցության հեռանկարները։

«Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի միջև: Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Ուկրաինայի միջև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տրանսպորտային, էներգետիկ և հումանիտար ոլորտներում համագործակցության հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դեռ այս ամսվա սկզբին կայացել էր Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հեռախոսազրույցը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ինչպես փոխանցել էր ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել էին երկկողմ հարաբերությունների օրակարգին և քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր։

«Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։ Կարևորելով Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հասնելու ջանքերը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման, 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հանձնառության կարևորությունն ու այս հարցում միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի ԱԳՆ-ի կողմից արտահայտված դիրքորոշումը»,- ասվում էր ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter