HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևը հայտարարել է Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ժամանակն է վերացնել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը, որը զբաղվում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությամբ: Այդ մասին, Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Ալիևը նշել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ հանդիպման ժամանակ։ Ալիևի խոսքով՝ պատճառը խմբի «անպետք լինելն է»։

«Հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն պատմության մեջ է մնացել, այն գոյություն չունի, ուստի ժամանակն է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբն ու դրա հետ կապված ինստիտուտները»,- հանդիպման ընթացքում հայտարարել է Ալիևը։

Բաքուն բարձրացրել է այդ հարցը, և Ալիևը որևէ պատճառ չի տեսնում, որ հայկական կողմն էլ չհամաձայնի դրա հետ:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմը ոչինչ չեն արել հակամարտության հետևանքների վերացման, «ադրբեջանական տարածքների ազատագրման և բռնի տեղահանվածների վերադարձի» (ի նկատի ունի Արցախը՝ խմբ.) համար: Նրա խոսքով՝ ներկայում Բաքվի և Երևանի միջև շարունակվում է բանակցային գործընթացը՝ խաղաղության օրակարգն առաջ մղելու համար:

ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը համանախագահում էին ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, ստեղծվել էր 1992 թվականին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ Այդուհանդերձ, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո համանախագահ երկրներից ԱՄՆ-ն և Ֆրանսիան դադարեցրին որևէ հարաբերություն ունենալ Ռուսաստանի հետ, ինչի հետևանքով այս խմբի գործունեությունը պարալիզացվեց։

Լուսանկարը՝ IHA Photo-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter