HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքային քննարկում է անցկացվել

Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների միջև 2023-2026թթ. Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված գործողությունների իրականացման վերաբերյալ։

Արդարադատության նախարարության հաղորդագրության համաձայն՝ անդրադարձ է կատարվել 2023-2026թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության համակարգի ամրապնդման գլխում ամրագրված գործողությունների կատարման ընթացքին և դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության ուղիներին։

«Մասնավորապես, քննարկվել են «Կոռուպցիայի կանխարգելման մասին» նոր օրենքին, նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն փորձաքննության կառուցակարգերին, կանխարգելման ոլորտում թվային գործիքների ներդրմանը, բարեվարքության հարցերով կազմակերպիչների ինստիտուտին, էթիկայի հանձնաժողովների, կոռուպցիոն ռիսկերի գնահատմանը վերաբերող գործողությունները։

Քննարկման արդյունքում՝ նախանշվել են համագործակցության ուղիները դոնոր կազմակերպությունների հետ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ շարունակել աշխատանքային քննարկումները, այնուհետև արդյունքները ներկայացնել Հակակոռուպցիոն աշխատանքային խմբին։

Քննարկմանը մասնակցել են նաև ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի, ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL), Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter