HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էնթոնի Բլինքենը չհայտարարված այցով ժամանել է Կիև

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 14-ի առավոտյան չհայտարարված այցով ժամանել է Կիև:

«Այսօր ես վերադարձել եմ Կիև՝ ցույց տալու Ուկրաինային մեր անսասան աջակցությունը, որը պաշտպանում է իր ազատությունը ռուսական ագրեսիայից»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Բլինքենը։

Ավելի վաղ, ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Բլինքենը հանդիպումներ պետք է ունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, վարչապետ Դենիս Շմիգալի և արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ: Մասնավորապես, պետքարտուղարը քննարկելու էր իրավիճակը մարտի դաշտում, Կիևին ռազմական աջակցությունը և Ուկրաինայի անվտանգության և տնտեսական վերականգնման ոլորտում ԱՄՆ երկարաժամկետ պարտավորությունները:

Ընդորում, նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումն արդեն իսկ կայացել է, որի ժամանակ Զելենսկին ԱՄՆ-ից խնդրել է տրամադրել Patriot տեսակի համակարգեր։

Ինչպես գրում է Reuters-ը, հղում անելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներից մեկին, իր այցով Բլինքենը հույս ունի «վստահության ազդանշան ուղարկել ուկրաինացիներին», որոնք «շատ դժվար ժամանակներ են ապրում»: Ինչպես հայտնել է գործակալության զրուցակիցը, ամերիկացի այս պաշտոնյայի խնդիրն է քննարկել, թե ինչպես ամերիկյան օգնությունը կարող է ամրապնդել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությունը և նրանց հնարավորություն տալ «ռազմի դաշտում առավել հաճախ վերցնել նախաձեռնողականությունը»:

Reuters-ի աղբյուրի խոսքով՝ ապրիլի վերջին օգնության փաթեթի շրջանակներում ուղարկված հրետանին, ATACMS-ի մեծ հեռահարության հրթիռներն ու ՀՕՊ համակարգերն արդեն իսկ գտնվում են ուկրաինական ուժերի տրամադրության տակ:

Սա Բլինքենի արդեն չորրորդ այցն է Կիև՝ ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter