HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինը մայիսի 16-17-ը կայցելի Չինաստան

Վլադիմիր Պուտինը հինգերորդ անգամ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին արտասահմանյան այցը կկատարի Չինաստան: Ինչպես հաղորդում է «Интерфакс»-ը, վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը, Չինաստան պետական այցը նախատեսված է մայիսի 16-17-ին:

«Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները մանրամասն կքննարկեն համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարցերի ամբողջ համալիրը, կորոշեն ռուս-չինական գործնական համագործակցության հետագա զարգացման առանցքային ուղղությունները, ինչպես նաև հանգամանորեն կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային առավել արդիական խնդիրների շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Այցի արդյունքներով, ինչպես հայտարարել են Կրեմլում, ենթադրվում է, որ կստորագրվի երկու պետությունների ղեկավարների համատեղ հայտարարություն։

Նախագահական առաջին երեք ժամկետների սկզբում Պուտինը մեկնել էր հարևան երկրներ. 2000 թվականին՝ Բելառուս, 2004 թվականին՝ Ուկրաինա և 2012 թվականին՝ կրկին Բելառուս։ Պուտինի չորրորդ ժամկետի առաջին պետական այցը 2018 թվականի հունիսին էր։ Նա մեկնել էր Ավստրիա:

Լուսանկարը՝ Aleksey Druzhinin/Kremlin/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter