HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գազայի հարցով բանակցությունները դարձյալ մտել են փակուղի

Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները փակուղի են մտել Ռաֆահում իսրայելական գործողության պատճառով, որտեղ պատսպարվում է պաղեստինյան այս անկլավում հարկադիր տեղահանված բնակիչների մեծ մասը: Այդ մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման ալ Տանին, որը միջնորդի դեր ունի Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման բանակցություններում։

«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենք որոշակի թափ էինք նկատել, բայց բանակցային գործընթացը, ցավոք սրտի, ճիշտ ուղղությամբ չի շարժվել։ Այժմ մենք գտնվում ենք գրեթե լիակատար փակուղում։ Իհարկե, այն, ինչ տեղի ունեցավ Ռաֆահի հետ, մեզ հետ մղեց համաձայնագրի վրա աշխատելուց»,- Դոհայում ընթացող Կատարի տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարարը։

Նա նաև ընդգծել է, որ միջնորդները չեն կարող ապահովել Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնությունը՝ հակամարտության կողմերի դիրքորոշումների «հիմնարար տարբերությունների» պատճառով: «Մի կողմը ցանկանում է ավարտել պատերազմը, հետո խոսել պատանդների մասին։ Մյուս կողմը ձգտում է ազատել պատանդներին և շարունակել պատերազմը։ Քանի դեռ այս երկու դիրքորոշումների միջև շփման կետեր չկան, մենք որևէ արդյունքի չենք հասնի»,- եզրափակել է կատարցի պաշտոնյան։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter