HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ

ՀՀ կառավարության 2024 թ. մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2346-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 350-Ա որոշման հիման վրա Ներքին գործերի նախարարությունը մարտի 12-ին հայտարարել էր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերություն ծրագրի մասնավոր գործընկերոջ ընտրության որակավորման հարցում։

Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ծրագրի շրջանակում հայտարարվելիք մրցույթին մասնակցելու նպատակով որակավորման հայտ են ներկայացրել անձը հաստատող փաստաթղթերի արտադրության և ոլորտի ծրագրային ու տեխնիկական ապահովվածության ոլորտում առաջատար միջազգային ընկերություններ։ Որոշ թեկնածուներ մրցույթի որակավորման փուլին մասնակցելու նպատակով ձևավորել են երկու և ավելի ընկերություններից բաղկացած կոնսորցիում, եղել են նաև անհատական դիմումատուներ։

Ծրագրի գնահատող հանձնաժողովը երեսնօրյա ժամկետում քննել է ներկայացված հայտերի համապատասխանությունը հրապարակված որակավորման պահանջներին։ Մանրամասն վերլուծվել են հայտատուների ֆինանսական և տնտեսական, ինչպես նաև տեխնիկական և մասնագիտական կարողությունները։

Գնահատման արդյունքներով որակավորվել են երեք թեկնածուներ՝ 2 կոնսորցիում․ առաջինը՝ ձևավորված AUGENTIC GmbH and Imprensa Nacional և Casa da Moeda S.A. ընկերությունների համագործակցությամբ, երկրորդը՝ IDEMIA Identity & Security France SAS և A.C.I. Technology S.à.r.l. ընկերությունների համագործակցությամբ և մեկ անհատ ընկերություն՝ Mühlbauer ID Services GmbH։

Ըստ ընթացակարգի՝ հաջորդիվ մեկնարկում է որակավորված հայտատուների հետ խորհրդակցությունների փուլը, որի ընթացքում քննարկվելու են մրցույթի պայմանները։ Դրան հաջորդելու է բուն մրցույթի հայտարարումը։ Հաղթող թեկնածուի հետ կկնքվի պայմանագիր․ նա նոր ենթակառուցվածք հիմնելու և մրցույթի պահանջներին համապատասխան արտադրություն սկսելու համար կունենա մինչև մեկ տարի ժամանակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter