
Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մայիսի 15-ից 19-ը կլինի Երևանի գործընկեր Փարիզ քաղաքում: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։
«Այցի ընթացքում Երևանի քաղաքապետը հանդիպումներ կունենա Փարիզի գործընկերոջ՝ Անն Իդալգոյի և Իլ դը Ֆրանս տարածաշրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ:
Երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև քաղաքային և տարածաշրջանային նշանակության մի շարք կառույցներ»,- նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել