HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գավառում կասեցվել է «Գավառի հաց» ԲԲԸ-ին պատկանող երեք արտադրամասերի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Գավառ քաղաքում գործող «Գավառի հաց» ԲԲԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ):

ՍԱՏՄ հաղորդմամբ՝ ստուգման ընթացքում պարզվել է, որ «Գավառի հաց» ԲԲԸ-ին պատկանող արտադրական շենքում գործում է 4 տարբեր հացատեսակների արտադրամասեր՝

        1 «Մատնաքաշ» տեսակի հացի արտադրամաս

        2« Պուրի» տեսակի հացի արտադրամաս

        3 «Թոնրի լավաշ» տեսակի հացի արտադրամաս

        4«Լավաշ» գծային արտադրման տեսակի արտադրամաս։

«Պուրի», «Թոնրի լավաշ», «Լավաշ» արտադրամասերում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի հետևյալ խախտումներ՝

  • պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանող նյութերից,
  • առաստաղը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկներ թափվելու հնարավորությունը,
  • պարենայի հումքի պահեստը ևս ունեցել է վերանորոգման կարիք։

Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը կասեցրել է հացի 3 արտադրամասերի արտադրական գործունեությունը և սահմանել ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter