
Պաշտպանության նախարարի տեղակալը մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսին
Մայիսի 14-15-ը Պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ, Սլովակիայի պաշտպանության նախարարության հրավերով Բրատիսլավայում մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսին։ Այս մասին հաղորդում են ՊՆ լրատվական ծառայությունից։
Միջոցառման շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի, Սլովակիայի էկոնոմիկայի նախարարության ներդրումների և առևտրի զարգացման գործակալության գլխավոր տնօրենի և ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել