HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՎԶԵԲ-ը ֆինանսավորում է ամենամեծ ճանապարհային ծրագիրը Հայաստանում

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) 236 միլիոն Եվրո գումար է տրամադրում Հայաստանին՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցումը ֆինանսավորելու նպատակով։ Այս մասին հաղորդում են ՎԶԵԲ-ի լրատվական ծառայությունից։

Սա ճանապարհային ենթակառուցվածքի ամենամեծ ծրագիրն է, որը երբևէ ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվել է Հայաստանում: Սա նախկինում համալրվել է Եվրամիության (ԵՄ) կողմից առատաձեռնորեն տրամադրված տեխնիկական համագործակցության ֆինանսավորմամբ։ Այս միջոցները կօգտագործվեն տեխնիկատնտեսական իրագործե-լիության ուսումնասիրության, ինչպես նաև շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատումներ իրականացնելու համար։

Վարկային համաձայնագիրն այսօր ստորագրել են Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ՎԶԵԲ-ի Կայուն ենթակառուցվածքների խմբի գործադիր տնօրեն Նանդիտա Փարշադը Երևանում ՎԶԵԲ-ի Տարեկան ժողովի և Գործարար համաժողովի ընթացքում։ Ստորագրումը տեղի ունեցավ Հայաստանում ներդրումային հեռանկարներին նվիրված նիստից առաջ՝ ավելի քան 200 պաշտոնական հյուրերի ներկայությամբ:

Ֆինանսավոումը Հայաստանի կառավարությանը թույլ կտա կառուցել Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային նոր հատվածի 24 կիլոմետրը, որը Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի մաս է կազմում: Նոր ճանապարհը կբարելավի Հայաստանի տեղական, տարածաշրջանային և միջազգային կապակցվածությունը, ինչպես նաև Սև ծովի միջոցով ելքը դեպի միջազգային շուկաներ: Այս կարևոր ենթակառուցվածքային ծրագիրը համահունչ է ցամաքային տրանսպորտի կապակցվածությունը բարելավելու և Հայաստանի հարավային շրջաններում դիմակայությունը ձևավորելու ԵՄ ֆլեգշիփ նախաձեռնություններին։ ՎԶԵԲ-ն ակտիվորեն աջակցում է ԵՄ Գլոբալ դարպասների ռազմավարությանը: Ճանապարհը նաև կբարելավի տեղական և միջմարզային կապակցվածությունը՝ ավելի արագ և անվտանգ կապ ապահովելով Սյունիքի մարզի և Երևանի միջև՝ կիսով չափ կրճատելով ճանապարհորդության ժամանակն ու հեռավորությունը:

Քանի որր Հայաստանը հանդիսանում է դեպի ծով ելք չունեցող երկիր՝ հուսալի ճանապարհային ենթակառուցվածքը կարևոր նշանակություն ունի առևտրի արդյունավետ հոսքի համար, որը կարող է աջակցել արժեշղթային, ավելացնել դիվերսիֆիկացիան և արագացնել մասնավոր հատվածի և տնտեսության աճն, ընդհանուր առմամբ։

ՎԶԵԲ-ի՝ Կայուն ենթակառուցվածքների խմբի գործադիր տնօրեն Նանդիտա Փրաշադն ասաց. «Մենք կարևորում ենք Հայաստանի հանձնառությունը՝ զարգացնելու տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքը, որը կբարելավի իր տարածաշրջանային կապակցվածությունը և արտաքին շուկաներիn ինտեգրումը։ Մենք աջակցում ենք այս ծրագրին, քանի որ այն համահունչ է Հայաստանում և տարածաշրջանում մեր ռազմավարական նպատակներին։ Նաև շնորհակալ ենք մեր գործընկերոջը՝ Եվրամիությանը, որը տեխնիկական համագործակցության աջակցություն է ցուցաբերել՝ այս կարևոր նախաձեռնության իրականացումը հեշտացնելու նպատակով»։

ՎԶԵԲ-ը Հայաստանի խոշորագույն ինստիտուցիոնալ ֆինանսավորողներից մեկն է։ Վերջին հինգ տարիների ընթացքում Բանկը 640 միլիոն եվրո է ներդրել երկրում՝ աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերականգնվող էներգիայի արտադրությանը և գյուղական շրջանների թվայնացմանը:

Մինչ օրս Հայաստանի 211 ծրագրերում ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 21 միլիարդ եվրո գումար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter