«Չորրորդ ինքնիշխանություն». ապագա կոնտր-ադմիրալը
Բանից պարզվում է՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, բազմաթիվ պատվավոր տիտղոսներից բացի, նաև կազակական զորքերի գեներալ-մայորի կոչում ունի:
«ՉԻ» - Այ, սա արդեն իսկապես լուրջ է: Հետո ի՞նչ, որ Հայաստանում կազակական զորքեր չկան: «Զատո» կազակական զորքերի գեներալ-մայոր կա: Շատ բնորոշ է, չէ՞, Գյումրիի քաղաքապետին: Գյումրիում էլ ծով չկա, բայց ուզում են նավահանգիստ կառուցել: Այնպես որ, պրն Ղուկասյանի հաջորդ կոչումը հայտնի է. հայկական լեռնային նավատորմի կոնտր-ադմիրալ:
Ի դեպ, պրն Ղուկասյանի մամուլի քարտուղարը մի երկու օր առաջ ի լուր աշխարհի հայտարարել է, թե «Գյումրիի քաղաքապետը երբեք կուսակցական որոշումներով չի առաջնորդվել», ինչի առթիվ Էդուարդ Շարմազանովը կարգին ջղայնացել էր: Փաստորեն, իզուր էր ջղայնացել: Բանակը չպետք է քաղաքականացված լինի, բարձրագույն սպայակազմն՝ առավել ևս: Իսկ Վարդան Ղուկասյանը գեներալ-մայոր է, և դա արձանագրված է ՀՀԿ պաշտոնական կայքում:
Մի խոսքով, Գյումրիի քաղաքապետի առաջիկա ընտրությունները կարող են ռազմական գործողությունների վերածվել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել