«Հետաքննական լրագրության դասընթաց» երիտասարդ լրագրողների համար
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն հետաքննական լրագրության երկօրյա արտագնա դասընթաց է կազմակերպում երիտասարդ լրագրողների եւ ուսանողների համար։ Այն տեղի կունենա հունիսի 28-30-ը։ Թրեյնինգը վարելու են «Հետքի» փորձառու լրագրողները՝ գործընկեր արտասահմանցի փորձագետի մասնակցությամբ։
Մասնակիցների ընտրությունը տեղի կունենա մրցութային կարգով, կընտրվի 15 հոգի։ Թրեյնինգից հետո մասնակիցներից 3-ը հնարավորություն կունենան հետաքննական նախագիծ իրականացնելու՝ «Հետքի» լրագրողների մենթորությամբ։ Նախագծերը կընտրվեն ժյուրիի կողմից եւ կֆինանսավորվեն։ Պատրաստված հետաքննական նյութերը կհրապարակվեն այն լրատվամիջոցում, որտեղ աշխատում է նախագիծն իրականացնող լրագրողը կամ «Հետքում», եթե լրագրողը ֆրիլանսեր է։
Դիմելու համար խնդրում ենք լրացնել հայտը։ Դիմելու վերջնաժամկետը՝ հունիսի 10-ը։ Մրցույթի արդյունքների մասին կհայտնենք հունիսի 17-ին։
Ծրագիրը ֆինանսավորում է Շվեդիայի թագավորությունը։
Լուսանկարը՝ 2019թ.-ի թրեյնինգից
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել