
«Թանգարանների գիշեր» միջոցառմանը մետրոն կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենը հայտնում է, որ Երևանում անցկացվելիք «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում՝ մետրոպոլիտենը աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Միայն մայիսի 18-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 19-ին ժամը 01։00-ին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել