HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ռուսական էմիսարների այցելությունների շարքն առաջիկայում դեռ կշարունակվի

Հուլիսի երկրորդ կեսին Հայաստան կժամանի ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Ի տարբերություն Վալենտինա Մատվիենկոյի՝ նա կգիշերի և երկու օր՝ 23-24-ը, կգտնվի Հայաստանում:

Պուտինի «դինաստիայի» աշխատակազմի նախկին ղեկավարի այցը տարածաշրջան պայմանավորված է ոչ միայն առկա զարգացումներով, որտեղ Հայաստանին վեկտորիալ լուրջ դերակատարություն է վերապահվում, այլև պարիտետի պահպանմամբ: Նարիշկինը հուլիսի 7-ին այցելել էր Ադրբեջան:

Ի դեպ, ռուսական էմիսարների այցելությունների շարքն առաջիկայում դեռ կշարունակվի. սպասվում են նաև գուբերնատորների այցեր, իսկ սեպտեմբերի 7-ին, ըստ նախնական հայտարարության, Հայաստան կժամանի նույն ինքը՝ Վլադիմիր Պուտինը:

Նա Հայաստան է գալու ՀԱՊԿ զորավարժություններին «մասնակցելու» համար, և եթե հաշվի առնենք, որ Ուզբեկստանն օրերս դուրս եկավ ՀԱՊԿ-ից, ապա կառույցի կշիռը բարձրացնելու ամենահարմար պահը Վլադիմիր Վլադիմիրովիչը թերևս չի կորցնի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter