HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Ֆրանսիայի նախագահը հարցաքննվել է, իսկ մերո՞նք

Ֆրանսիական մամուլի հաղորդմամբ՝ «կոռուպցիոն նոր հետաքննության շրջանակներում հարցաքննվել են Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստիան Լագարդը և Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին: Ըստ պաշտոնական տեղեկության՝ նրանք հարցաքննվել են Պատվո լեգեոնի շքանշանը քաղաքական նկատառումներով շնորհելու համար»:

Պատկերացնո՞ւմ եք՝ ընդամենը շքանշանը սխալ մարդու շնորհելու համար երկրի նախկին ղեկավարը հարցաքննվել է քննիչների մոտ: Համեմատության համար նշենք, որ ՀՀ որևէ նախագահ իր լիազորությունների շրջանում կամ ավարտից հետո երբեք իրավապահների ուշադրությանը չի արժանացել, թեև առիթները շատ ավելին են եղել, քան «անշառ» շքանշանը:

«Ժողովուրդ»-ը կարծում է՝ որևէ մեկը չի կասկածում, որ ՀՀ նախագահներն առավել լուրջ քրեական գործերի շրջանակներում վաղուց պիտի ոչ միայն հարցաքննված լինեին: Մինչդեռ անգամ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների գործով, որտեղ ՀՀ նախկին ու ներկա բոլոր նախագահները, ըստ էության, տարբեր կարգավիճակներով անցնում էին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այդպես էլ նրանցից որևէ մեկին հարցաքննության չհրավիրեց՝ «վատ նախադեպ» չստեղծելու համար: Մի խոսքով, դեռ շատ բան ունենք Եվրոպայից սովորելու (լավ իմաստով):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter