HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գլոբբինգի»-ի առաքանուց «ամֆետամին» տեսակի 90 հաբ է հայտնաբերվել

Երեւանի Զվարթնոց օդանավակայանի կարգո բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում օրերս մաքսային զննման է ենթարկվել ԱՄՆ-ից` «Գլոբալ շիփփինգ» ընկերության  միջոցով ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին:

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ առաքանու մեջ բացի անձնական օգտագործման իրերից և սննդամթերքից հայտնաբերվել է «E401» գրառմամբ 90 հաբ։ Հայտնաբերված հաբերը  ստուգվել են համապատասխան  սարքով: Էկրանին արտացոլվել է «ամֆետամին» գրառումը,  որը համարվում է  թմրամիջոց:

«Նշված զանգվածների հայտնաբերման փաստով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և  ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ ձեռնարկել են  «Վերահսկելի մատակարարում և գնում» անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումը: «Ամֆետամին» տեսակի թմրամիջոցի  զանգվածների փոխարեն նմանատիպ այլ զանգվածների պարունակությամբ փոխարինված՝ ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին Երևանի Մաշտոցի պողոտայում  գործող «Գլոբբինգ» ընկերության սպասարկման սրահից ստանալուց հետո, ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել  ՀՀ և ԱՄՆ քաղաքացի Հ. Դ.-ն:   Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:

Փաստի առթիվ Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,-նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ ՊԵԿ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter