
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 16-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին:
ԱԽ գրասենյակի հաղորդմամբ, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները:
«Կողմերը քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ օրակարգը, որի շրջանակներում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն հայտնել է Լեհաստանի աջակցությունը Հայաստանին նաև ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ, մասնավորապես քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանն ուղղված գործնական քայլերը»,- ասված է ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ ԱԽ գրասենյակի
Մեկնաբանել