HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրավիճակն, ընդհանուր առմամբ, կառավարելի է. Վլադիմիր Զելենսկին՝ Խարկովում իրադրության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Խարկովում զինված ուժերի հրամանատարական կազմի հավաք է անցկացրել և այնտեղ առկա իրավիճակն անվանել «ընդհանուր առմամբ վերահսկելի»:

Հանդիպման ընթացքում Զելենսկին լսել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու, «Հորտիցա» ստորաբաժանման հրամանատար Յուրի Սոդոլի, ինչպես նաև՝ «Խարկով» ստորաբաժանման հրամանատար Միխայիլ Դրապատովի զեկույցները։ «Մենք նաև մանրամասն վերլուծեցինք մարտական իրավիճակի հեռանկարները, առաջիկա օրերին և շաբաթներին սպառնալիքները ու մեր՝ ուկրաինական հնարավորությունները՝ հակազդելու ռուսական հարձակողական ծրագրերին»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Վլադիմիր Զելենսկին:

Նախագահը հավելել է, որ ուկրաինական զորքերը ռուսական ուժերին «շոշափելի կորուստներ» են պատճառում, սակայն խոստովանել է, որ ուղղությունը մնում է «ծայրահեղ դժվար», եւ որ Ուկրաինայի զինված ուժերը կամրապնդեն իրենց ստորաբաժանումները։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության և Արտաքին հետախուզության ծառայության պետերը Զելենսկուն զեկուցել են ռուսական զորքերի մտադրությունների մասին, իսկ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարը՝ հակադիվերսիոն միջոցառումների մասին։ Բացի այդ, Ուկրաինայի նախագահը լսել է սահմանամերձ և մերձճակատային այլ շրջանների վարչակազմերի ղեկավարների զեկույցները:

Մայիսի 10-ին ռուսական զորքերը նոր հարձակում էին սկսել Խարկովի մարզում։ Շուտով Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց մի շարք բնակավայրերի գրավման մասին, իսկ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին խոստովանեց, որ իրավիճակն այդ շրջանում զգալիորեն սրվել է: Մայիսի 14-ին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնեց, որ ուկրաինական զորքերը «Վոլչանսկի և Լիպցովի շրջաններում հետ են նահանջել առավել շահավետ դիրքեր»։ Դրա հետ մեկտեղ իշխանությունները տարհանում են տեղի բնակիչներին Խարկովի մարզի սահմանամերձ գյուղերից։

Լուսանկարը՝ Վլադիմիր Զելենսկիի տելեգրամյան ալիքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter