HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պեկինում Պուտին-Ծինփին բանակցություններ են տեղի ուննեցել

Պաշտոնական այցով Չինաստան ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ:

Չինաստանն առաջին արտասահմանյան երկիրն է, որտեղ Պուտինը հերթական անգամ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո այցելում է: Հանդիպումից առաջ Պուտինի օգնական Յուրի Ուշակովն ընդգծել էր, որ առաջին պաշտոնական այցի համար Չինաստանի ընտրությունը պատասխան քայլ էր Սի Ծինփինի բարեկամական ժեստին, որը մեկ տարի առաջ վերընտրվելուց հետո այցելել էր ՌԴ:

«Մենք լավ, բարի ավանդույթ ենք ձևավորել միմյանց առաջին արտասահմանյան այցերն իրականացնելու հարցում, և դա ակնառու հավաստումն է այն կարևորության, որը տրվում է և մեզ, և ձեզ մոտ՝ Մոսկվայում և Պեկինում, երկկողմ հարաբերությունների, համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հետևողական զարգացման ուղեգծին»,- Չինաստանի առաջնորդի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

Չինաստանի առաջնորդն իր հերթին հիշեցրել է, որ Պուտինի հետ հանդիպել է առնվազն 40 անգամ: «Նման սերտ կապերը մեզ թույլ են տալիս ուրվագծել ռազմավարական ուղղություններ՝ ռուս-չինական հարաբերությունների աճի կայուն և արագ դինամիկան պահպանելու համար, որոնք բոլորովին հեշտ չեն տրվել և, հետևաբար, արժանի են առավել զգույշ վերաբերմունքի»,- նշել է Ծինփինը:

Նա նշել է, որ ռուս-չինական հարաբերությունները «մեծ տերությունների և հարևան երկրների միջև հարաբերությունների չափանիշ են, որոնք առանձնանում են փոխադարձ հարգանքով, վստահությամբ, բարեկամությամբ և փոխադարձ շահով»։

Ռուսաստանի ու Չինաստանի առաջնորդների հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ: Այսպես, ռուսական պատվիրակության կազմում, ի թիվս այլոց, եղել են պաշտպանության նախկին նախարար, իսկ այժմ՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն և ռազմական գերատեսչության նոր ղեկավար Անդրեյ Բելոուսովը։

Լուսանկարը՝ Sergei Bobylov/Pool/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter