HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

10 մլն ԱՄՆ դոլարի ՎԶԵԲ վարկային փաթեթ «ԱրմՍվիսԲանկին»՝ մրցունակությանը և կանաչ անցմանն աջակցելու նպատակով

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) 10 միլիոն եվրո ֆինանսավորման փաթեթ է տրամադրում Հայաստանում «ԱրմՍվիսԲանկին»՝ աճի, մրցունակության, ինչպես նաև ավելի կանաչ և ավելի կայուն պրակտիկաների համար մասնավոր հատվածի ներդրումները ֆինանսավորելու նպատակով։ Ստորեւ՝ բանկի տարածած հաղորդագրությունը։

«ԱրմՍվիսԲանկը» «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնության – ՎԶԵԲ վարկային գծի շրջանակներում կստանա 5 միլիոն ԱՄՆ դոլար, որը վերավարկավորմամբ կտրամադրվի տեղական միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներ), որոնք արտադրության կատարելագործման և ավելի կանաչ սարքավորումներում ներդրումների միջոցով ունեն արտահանումն ավելացնելու պոտենցիալ։

Ծրագիրը, որը ՎԶԵԲ-ի և Եվրամիության (ԵՄ) առաջատար (flagship) նախաձեռնությունն է, տեղական ընկերություններին օգնում է բարելավել իրենց մրցունակությունը ինչպես ներսում, այնպես էլ արտերկրում՝ բարելավելով իրենց արտադրական հզորությունները և գործընթացները՝ եվրոպական չափանիշներին համապատասխան: Վարկերի առնվազն 70 տոկոսը կօգտագործվի կանաչ անցմանն աջակցելու համար։ Վարկառուները կստանան խրախուսական դրամաշնորհներ և տեխնիկական խորհրդատվություն, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից՝ «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնության շրջանակներում: Սա այս ծրագրի շրջանակներում Հայաստանում ստորագրված իններորդ նախագիծն է, որը ապագայում ֆինանսավորման հնարավորություն է ընձեռում ավելի մեծ թվով տեղական բիզնեսների համար:

Մնացած 5 միլիոն ԱՄՆ դոլարն էլ ավելի կբարձրացնի տեղական ՄՓՄՁ-ների ֆինանսավորման հասանելիությունը, որը մասնավոր հատվածում զբաղվածության հիմնական աղբյուրն է և զգալի ներդրում ունի Հայաստանի տնտեսությունում: ԱրմՍվիսԲանկը կընդլայնի իր ներկայությունը, այդ թվում նաև մայրաքաղաքից դուրս՝ երկարաժամկետ ֆինանսավորում առաջարկելու և նոր հաճախորդներ ներգրավելու նպատակով: Տեղական ընկերություններին վարկավորման համար Եվրամիությունը միջոցները տրամադրում է «Եվրոպական կայուն զարգացման հիմնադրամ Պլյուս» (EFSD+) երաշխիքի շրջանակներում:

«Եվրոպական կայուն զարգացման հիմնադրամ Պլյուս»-ի (EFSD+) ֆինանսական ներառման ծրագիրը կոչված է հզորացնելու ՄՓՄՁ-ներին՝ խթանելով նրանց մրցունակությունն ու աճը: Ուժեղ ֆինանսական գործիքներ և խորհրդատվություն առաջարկելու միջոցով՝ ծրագիրը նպատակ ունի խրախուսել միջնորդներին՝ նոր վարկավորումն ուղղելու այն բիզնեսներին, որոնք դրա կարիքն ամենաշատն ունեն:

Ֆինանսական փաթեթը ստորագրվել է Ֆինանսական հաստատությունների գծով ՎԶԵԲ գործադիր տնօրեն Ֆրենսիս Մալիժի և ԱրմՍվիսԲանկի տնօրինության նախագահ և գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանին կողմից ՎԶԵԲ 2024թ․ Տարեկան հանդիպման և Գործարար համաժողովի շրջանակներում՝ Երևանում։

Եվրամիությունը ներկայացնում էր Դիանա Յաբլոնսկան՝ Վրաստանի, Մոլդովայի և Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR) տնտեսական ներդրումային ծրագրի գրասենյակի ղեկավարը, ով ականատես է եղել ստորագրմանը:

«ԱրմՍվիսԲանկը» հանդիսանում է ՎԶԵԲ-ի երկարամյա գործընկերը։ Այն գործում է կորպորատիվ և ներդրումային բանկային ոլորտներում՝ առաջարկելով ավանդական և նորարարական ֆինանսական գործիքներ։

ՎԶԵԲ-ը հանդիսանում է Հայասանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողը։ Իր գործունեությունն այստեղ սկսելուց ի վեր Բանկն ավելի քան 2․09 միլիարդ եվրո գումար է ներդրել 201 նախագծերի շրջանակներում երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում, ընդ որում այդ ներդրումների 92 տոկոսը կատարվել է մասնավոր հատվածում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter