HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան եւ հանդիպել ԵԽ գլխավոր քարտուղարին

Մայիսի 16-ին Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանաներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա):

«Արարողությանը ներկա է գտնվել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, որը շնորհավորել է Հայաստանին Օվիեդոյի կոնվենցիային միանալու կապակցությամբ՝ ողջունելով ԵԽ շրջանակներում ՀՀ փոխգործակցության ավելացմանն ուղղված կարևոր քայլերը:

Իր խոսքում նախարար Միրզոյանը նշել է. «Հայաստանի կառավարությունը շարունակում է իր որդեգրած քաղաքականությունը երկրում օրենքի գերակայության ամրապնդման, ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, ինստիտուցիոնալ կարողությունների ավելացման ուղղությամբ, և այդ նպատակով Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային՝ հնարավորություններ ընձեռող հարթակ է»։

Ստորագրման արարողությանը հաջորդել է ՀՀ ԱԳ նախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի հանդիպումը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵԽ օրակարգային հարցերի լայն շրջանակ։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ի թիվս մի շարք գործընկերների կողմից արված արձագանքների վկայակոչելով ԵԽ ԳՔ անդրադարձը երկու երկրների միջև սահմանազատման գործընթացին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է Ալմաթի կայացած քննարկումների մանրամասները: Նախարար Միրզոյանն ընդգծել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության աներկբա ճանաչման, սահմանազատման գործընթացում առավելագույն հստակության ապահովման կարևորությունը:

Ի շարունակություն նախորդ քննարկումների՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ քննարկումներում՝ որպես հիմք ունենալով ինքնիշխանության ու ազգային իրավազորության հարգման, հավասարության ու փոխադարձության սկզբունքների վրա կառուցված տեսլականը»,- հայտնում է ԱԳՆ-ն:

Լուսանկարը՝ ԱԳՆ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter