HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հերթական փուլին

Մայիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հերթական փուլին։

ՊՆ հաղորդմամբ, զորատեսակների հրամանատարները, ծառայությունների պետերը և զորավարժության պատասխանատուները ԶՈՒ գլխավոր շտաբի պետին զեկուցել են իրականացված մի շարք գործողությունների մասին, ներկայացրել են խաղարկվող սցենարները, ընդգծել զորատեսակների ներդաշնակման ու առաջադրանքների կատարման արդյունավետությունը:

Զորավարժության շրջանակում առանձնացվել են հարձակվող ու պաշտպանվող կողմեր, և ստորաբաժանումների հրամանատարները տեղում ընդունել են որոշումներ՝ անձնակազմի գործողությունները կազմակերպելու համար։ Էդվարդ Ասրյանը համապատասխան ցուցումներ է տվել զորատեսակների հրամանատարներին՝ զորքերի կազմակերպված տեղաշարժի, համապատասխան շրջաններում բացազատման, դիրքավորման և անվտանգության կանոնները խստորեն պահպանելու վերաբերյալ։

Լուսանկարը՝ ՊՆ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter