HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն ու Իրանը անդրսահմանային պահպանվող տարածքում կստեղծեն «Բարեկամության և խաղաղության այգի»

Հուլիսի 17-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունեց Իրանի փոխնախագահ, բնապահպանական կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-իրանական փորձագիտական խմբի կատարած աշխատանքները, այդ աշխատանքների արդյունքում կազմած արձանագրությունը, որի առանցքային կետերն են.

1. Անդրսահմանային պահպանվող տարածքում «Բարեկամության և խաղաղության այգու» ստեղծման հարցերը` քարտեզագրումը, տվյալների հավաքագրումը, գիտական ուսումնասիրությունները և նշված այգու ծրագրի համատեղ մշակումը՝ որպես Անդրսահմանային կենսոլորտային պահպանավայր,

2. Արաքս գետի ջրի համատեղ մոնիթորինգի իրականացման խնդիրները և այդ աշխատանքները հետագայում առավել ընդլայնելու հնարավորությունները,

3. Փոխադարձ աջակցությունը ուսումնական, գիտատեխնիկական, տեղեկատվական մոնիթորինգային տեխնոլոգիաների բնագավառում:

Արամ Հարությունյանը նշեց, որ յուրաքանչյուր հանդիպում առավել արդյունավետ համագործակցության նոր հնարավորություններ է ստեղծում, և աշխատանքային խմբերի կատարած աշխատանքը դրական է գնահատվում, ինչի արդյունքում կստորագրվի Հայ- իրանական փորձագիտական խմբի համատեղ կազմած արձանագրությունը:

Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհը նշեց, որ Իրանը պատրաստակամ է համագործակցել Հայաստանի հետ, հատկապես բնապահպանության բնագավառում և կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները:

Նա նշեց նաև, որ 6 ամսվա ընթացքում արդեն 2-րդ անգամ է այցելում Հայաստան, և յուրաքանչյուր այցի ժամանակ համատեղ համագործակցության նոր հորիզոններ են բացվում: Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter