HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորագյուղ թաղամասը դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը

Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «WILMOTTE & ASSOCIÉS ARCHITECTES» ճարտարապետական կազմակերպություն, հանդիպել ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտին, ով ճարտարապետների խմբի հետ Երևան էր այցելել վերջերս՝ տեղում ծանոթանալու «Կասկադ» համալիրի ու Նորագյուղ թաղամասի տարածքներին: 

Քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն՝ ճարտարապետը Երևանի քաղաքապետին է ներկայացրել քաղաքաշինական երկու խոշոր ծրագրերի հայեցակարգային առաջարկները:

«Անդրադառնալով «Կասկադ» համալիրի ամբողջական կառուցմանը` քաղաքապետ Ավինյանը նշել է, որ ավարտուն տեսքի երկու նախագիծ է քննարկվում, և դրանք երկուսն էլ կներկայացվեն երևանցիների դատին, կդրվեն հանրային քննարկման: 

Նորագյուղ թաղամասն էլ դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը, ինչը ոչ միայն հնարավորություն կտա համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը, այլև լուծումներ կտա տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ (1)

Արթուր Բադալյան
Ընդհանուր գաղափարը լավն է, ամբողջական դրական կլինի երբ երևանյան ճարտարապետությունը համադրվի, և հաշվի առնել իրենից հետ ընկած գոտուց Արարատի տեսարանը չփակելը որը շատերի համար տների գնի վրա է ազդելու,ևառափնյա հատվածում գետի կիրճի ողջ երկայնքով անտառածածկույթի վերականգնում իրականացնել և բացառել այլևս կանալիզացյաների հոսքը գետ,որը մինչև օրս չի դաթարեցվում, հուսով եմ ռազմական պաշտպանական մի կայան էլ կլինի քանի որ պատերազմը սարերի ետևում չէ, կառուցվածքը պետք է պաշտպանել, հաջողություն էս գործին,հա իդեպ անտառը պետք է շարունակել դալմայի ներքևի մաս մինչև Երեվան պառկ, որտեղ ի դեպ կա հնագույն գինետուն Վեդու քարայրի պես որը կարող է թանգարան լինել և գումար բերել զբոսաշրջիկի տեսքով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter