HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարները Փամբակ գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին

Մայիսի 15-ին՝ ժամը 14:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում քաղաքացի է կորել (ենթադրվում է, որ ընկել է Դեբեդ գետը): Այս մասին հաղորդում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մարտական հաշվարկներ:

Փրկարարները Դեբեդ գետի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ:

Մայիսի 17-ին՝ ժամը 14:55-ին, փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են քաղաքացի Ե. Գ.-ի դին (ծնված 1966 թ) և դուրս բերել գետից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter