Պատահարներ Սևանա լճում. ջրափրկարարները օգնել են
Հուլիսի 16-ին Սևանա լճում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարների խումբը Սևան քաղաքի թիվ 1 հանրային լողափի տարածքում նկատել է խեղդվող մարդ: Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Հրազդանի բնակիչ, 1954 թ. ծնված Ստեփան Առաքելյանին և ցուցաբերել համապատասխան օգնություն:
Հուլիսի 15-ին Սևանա լճում հերթապահություն իրականացնող ջրափրկարարների խումբը «Զեփյուռ» լողափից մոտ 800 մ հեռավորության վրա նկատել է շրջված «Յամահա» մակնիշի ջրային մոտոցիկլետ և երկու քաղաքացու: Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Բյուրեղավանի բնակիչներ, 1980 թ. ծնված Գասպար և 1982 թ. ծնված Սամսոն Վանոսյաններին, որոնց ափին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:
Նույն օրը Սևանա լճում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները «Բոհեմյան Ռեզորտ» ռեստորանային համալիրի մոտ՝ ափից շուրջ 400 մ հեռավորության վրա, նկատել են շրջված «Յամահա» մակնիշի ջրային մոտոցիկլետ և քաղաքացու: Ջրափրկարարներ ջրից դուրս են բերել Երևանի բնակիչ, 1973 թ. ծնված Բաբկեն Տիգրանյանին, որին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել