HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեկ վազք» կիսամարաթոնով պայմանավորված՝ վաղը Երևանի փոքր կենտրոնում մի քանի փողոց փակ կլինի

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը հաղորդում է, որ մայիսի 19-ին Երևանում անցկացվող  «Մեկ վազք» («One run») միջազգային կիսամարաթոնով պայմանավորված՝ ժամը 09:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում փակ կլինեն մայրաքաղաքի փոքր կենտրոնի հետևյալ հատվածները.

Հանրապետության հրապարակից՝ Նալբանդյան, Իսահակյան, Տերյան, Արամի, Աբովյան փողոցներ, Սայաթ-Նովա պողոտա:

«Նշված ժամերին հասարակական տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներով՝ բացառությամբ հ. 9 տրոլեյբուսային երթուղու, որը այդ ժամանակահատվածում չի սպասարկվի: 

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:

Միջոցառման կազմակերպիչ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն»,- ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter