
Իշխան Գևորգյանը և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժամ ևս 4 աջակիցներ ազատ են արձակվել
Ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով մայիսի 14-ին ձերբակալված Իշխան Գևորգյանը, Անդրանիկ Եղոյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարի Ավագյանը և Հայկ Մեսրոպյանը մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ազատ են արձակվել: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը։
Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժամ ակտիվ աջակից, «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանը և ևս 4 քաղաքացի 72 ժամով ձերբակալվել էին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 335-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։
Պաշտպանական կողմը բացարձակ անհիմն էր որակել այս ձերբակալությունները։
«Քաղաքացիները բերման են ենթարկվել ապօրինի զենք կրելու հիմնազուրկ կասկածով, որը, բնականաբար, հերքվել է անձնական խուզարկությամբ։ Այնուհանդերձ, քաղաքացիները ոչ թե ազատ են արձակվել, այլ ձերբակալվել են»,- ասված էր «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության փաստաբանների հայտարարությունում։
Մեկնաբանել