HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրար են բախվել «ՎԱԶ 2107»-ն ու «ԶԱԶ»-ը. 2 վիրավոր

Հուլիսի 17-ին ահազանգ է ստացվել, որ Գորիսի Անկախության-Նժդեհ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի 02 ՏԼ 952 պ/հ (վարորդ՝ 1986 թ. ծնված Մհեր Վիրաբյան) և «ԶԱԶ» մակնիշի 52 ԼՕ 945 պ/հ (վարորդ՝ 1980 թ. ծնված Արմեն Բաղդասարյան) ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով Մ. Վիրաբյանը և Ա. Բաղդասարյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու մինչ հրշեջ-փրակարարների ժամանումը տեղափոխվել Գորիսի հիվանդանոց: Բժիշկների գնահատմամբ՝ Մ. Վիրաբյանի առողջական վիճակը բավարար է, իսկ Ա. Բաղդասարյանինը՝ ծանր:

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ հրշեջ-փրկարարները դադարեցրել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայից գազի արտահոսքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter