HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ոստիկանական ուժերը Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս գնալ Կիրանց

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը փորձում է գնալ Կիրանց` հանդիպելու գյուղացիներն, սակայն տեղում ծառայություն իրականացնող ոստիկանական ուժերը թույլ չեն տալիս՝ հղում անելով ԱԱԾ-ի տարածած հայտարարությանը, ըստ որի՝ Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակված է։

Ըստ ԱԱԾ-ի՝ Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ:

Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը երեկվանից փակ է՝ ըստ պաշտոնական հայտարարության, չնայած որ ոստիկանության կողմից այն երեկ բացվում էր Վրաստան գնացող, ինչպես նաև Կիրանցից հետո գտնվող բնակավայրեր գնացող ավտոմեքենաների համար, որոնք Կիրանցում կանգառ չէին նախատեսում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter