HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դաժան սպանություն. հայտնաբերվել է անհայտ կորած կնոջ դիակը

Հուլիսի 2-ից որպես անհայտ կորած որոնվող 76-ամյա Գոհարիկ Գասպարյանին սպանելու կասկածանքով հուլիսի 16-ին ոստիկանության ծառայողները Երևանի Գայի պողոտայի և Ն. Ստեփանյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 51-ամյա Սամվել Գասպարյանին:

Պարզվել է, որ նա հուլիսի 2-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում՝ իր վարձակալած բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, խեղդամահ է արել Գոհարիկ Գասպարյանին, ապա դիակը տեղավորելով մետաղյա տակառում՝ հերմետիկ փակել է այն և տեղափոխել իր կողմից նախապես վարձակալած «Նոր Խարբերդ» այգեգործական ընկերության 24-րդ փողոցում գտնվող տուն:

Սամվել Գասպարյանի մատնացույց արած տան նկուղային հատվածից հայտնաբերվել է մետաղյա տակառը՝ Գոհարիկ Գասպարյանի դիակով:

Սամվել Գասպարյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter