HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևը հայտարարել է սահմանի շուրջ Հայաստանի հետ պայմանավորվածությունների մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ներկայում բարենպաստ հնարավորություններ կան Բաքվի և Երևանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու համար, քանի որ երկու երկրների միջև արդեն դրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել ընդհանուր սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերի շուրջ: Այդ մասին, APA գործակալության փոխանցմամբ, նա ասել է Լատվիայի Սեյմի խոսնակ Դայգա Միերինայի հետ հանդիպման ժամանակ։

«Ադրբեջանը լուծել է այդ հակամարտությունը։ Այսպիսով, միջազգային հարաբերություններում մի հակամարտություն գտավ իր լուծումը։ Սակայն, չնայած դրան, ափսոսանք է առաջացնում այն փաստը, որ աշխարհում հակամարտությունների նոր օջախներ են ձևավորվում»,- շարունակել է նա։

Ալիևը դարձյալ անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։ Ըստ նրա՝ այդ մարմինը «ոչ մի արդյունքի չի հասել»։  

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter