HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստորջրյա ավազանի հետազոտություն. ջրից հանվելու և հետազոտվելու են Սևանի ֆլորան և ֆաունան

Հուլիսի 10-ից 24-ն իրականացվում է Սևանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական երրորդ արշավը, որը շարունակություն է 2010 և 2011թթ. գիտարշավների աշխատանքների, որոնց արդյունքները բավականին հուսադրող էին հայ գիտնականների համար:

Ֆրանս-հայկական այս առաքելությունն իրականացվում է ծրագրի երեք ներկայացուցիչներ Կլոդ Թուլումջյանի (նախաձեռնող), Գաբրիել Մելիքյանի և Ստեփան Կոջայանի, նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային կից գիտահետազոտական ինստիտուտների և պետական մարմինների սերտ համագործակցությամբ, որոնք աշխատում են Սևանա լճին առնչվող հարցերի շուրջ:

Այսուհետև այս գիտարշավները կիրականացվեն վերջերս հիմնադրված Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի (ՍՀՍՀԿ) պատասխանատվության ներքո, նախագահ Կլոդ Թուլումջյանի և փոխնախագահ Արա Ավագյանի գլխավորությամբ:

Հուլիսի 12-ին ընթացք ստացած այդ հնագիտական պեղումները թույլ տվեցին վեր հանել մի խումբ կարևոր նմուշներ, որոնք կօգնեն թվագրել Վահե Մելքոնյանի հայտնաբերած նավակը: Այս թվագրումը կիրականացնի Հնագիտության ինստիտուտը Պավել Ավետիսյանի գլխավորությամբ, ՍՀՍՀԿ-ի և ինստիտուտի պայմանագրի շրջանակներում:

Սուզվելով 15 մ խորությամբ՝ մի հին նավակի կտոր կտեսնեք՝ 8 մ երկարությամբ և 2 մ լայնությամբ, որի մի մասը վնասված է ձկնորսների գործողություններից: Հիմնական մասը, որ վնասված չէ, մաքրած էր և վանդակավի մեջ առնված՝ ըստ հնագետների մեթոդների:

Լուսանկարվել ու տեսանկարահանվել են ավազանից հանված ջրային բույսերի նմուշները, զոպլանկտոնները: Այս բոլորը հանձնվել է Գիտությունների ակադեմիայի գիտնականներին և «Սևան» ազգային պարկին:

Սուզումների երկրորդ փուլը տեղի է ունենում հուլիսի 16-ից և նպատակ ունի երևան հանել նմուշներներ Գիտությունների ակադեմիայի հնագիտության ինստիտուտի համար: Ջրից հանվելու և հետազոտվելու են Սևանի ֆլորան և ֆաունան Երկրաբանության և ձկնորսության ինստիտուտի համար:

Այս առաքելությունն իրականացվում է Ֆրանսիական դեսպանատան, SAUR - AWSC, «Մեդիտեք», «Նոյ լենդ» կազմակերպությունների և «Սևան» ազգային պարկի աջակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարության հովանո ներքո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter