HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեսչական մարմինը Կոտայքի մարզում հեղուկ գազի լցակայանի գործունեություն է դադարեցրել

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Աշտարակի խճուղի, թիվ 54 հասցեում շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

«Հաշվի առնելով անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը Կոտայքի մարզի վերոնշյալ հասցեի հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի գործունեությունն ամբողությամբ դադարեցնելու որոշում է կայացրել։

Տեսչական մարմնի  և Նաիրիի համայնքապետարանի համագործակցության արդյունքում նշված հասցեում շահագործվող հեղուկ գազի լցակայանն ամբողջությամբ ապամոնտաժվել է»,- նշված է տեսչական մարմնի տարածած հողորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter