HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանադացի խորհրդարանականները կմասնակցեն Արցախի ընտրությունների դիտորդական առաքելությանը

Հուլիսի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կանադայի համայնքների պալատի անդամներ, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ Ալեքսանդր Բուլրիսին և Ջիմ Կարաջանիսին:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ վերջին տարիներին Կանադայի հետ համագործակցության բնագավառում առաջընթաց է արձանագրվել, և Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Կանադայի հետ բազմաբովանդակ փոխհարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:

Էդվարդ Նալբանդյանը կարևորեց կանադացի խորհրդարանականների մասնակցությունը Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների դիտորդական առաքելությանը, ինչը հնարավորություն է ընձեռում տեղում ծանոթանալու իրողություններին և անաչառ պատկերացում կազմելու ընտրական գործընթացների ու միջազգային չափանիշներին դրանց համապատասխանության մասին:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ՝ զրուցակիցներն անդրադարձան նաև մի շարք տարածաշրջանային խնդիրների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter