HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ

Բանակային զորամիավորում կատարած այցի երկրորդ օրը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ։ Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը։

«Սուրեն Պապիկյանը շրջել է ենթակառուցվածքներով, պատասխանատու սպաների հետ քննարկել անվտանգության հետ կապված մի շարք հարցեր, կարևորել բոլոր կառույցներում կեցության, մարտական պատրաստության ամրապնդման անհրաժեշտ պայմանների ստեղծումը, կահավորումը: Զինվորական կառույցների շինարարությունն իրականացնող կազմակերպությունների ղեկավարները մանրամասն ներկայացրել են վերջին մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքները, որոնք վերաբերում են ոչ միայն շենք-շինությունների կառուցմանը, այլև մարտական, զինվորական օբյեկտներ տանող ճանապարհների հիմնանորոգմանը, կահավորմանը կամ ամբողջությամբ նոր ճանապարհների ստեղծմանը:

Պաշտպանության նախարարը դրական է գնահատել կատարված աշխատանքը և բոլոր պատասխանատուներին հանձնարարել խստորեն հետևել ժամանակացույցին ու ծրագրերն ավարտել ժամանակին»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter