HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սաղմոսավանում կասեցվել է «Վիգմա» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները «Վիգմա» ՍՊԸ-ին պատկանող  հանրային սննդի օբյեկտի ստուգման ընթացքում պարզել են, որ  այն իրականացվում է սննդամթերքի  հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Արագածոտնի մարզ, գՍաղմոսավան)։

  Մասնավորապես՝

    - սննդի կառույցները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ  հնարավոր լինի կատարել ախտահանում, բացառվի կամ նվազագույնի հասցվի օդից փոխանցվող աղտոտումը և թունավոր նյութերի հետ շփումը,

  - պատերը և առաստաղը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն  եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,

  - սննդամթերքի արտադրման գործընթացում արտադրողի կողմից չի   իրականացվել միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները,

    - սննդամթերքի տեղակայման տարածքում աշխատող անձինք չեն կրել համապատասխան մաքուր, անհրաժեշտության դեպքում` պաշտպանիչ հագուստ։

Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter