HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Fastex-ը «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ հանդիպել են ուսանողներն ու գործատուները

Վճարովի բովանդակություն

Մայիսի 16-ին ԵՊՀ-ի տարածքում տեղի է ունեցել «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ը։ Միջոցառման գլխավոր գործընկերը Fastex-ն էր։ «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ի գործընկեր դառնալու նպատակն էր խթանել  Հայաստանի Հանրապետությունում կրթության և գիտության, մասնավորապես՝ բլոկչեյնի և թվային ակտիվների ոլորտի զարգացումը։ 

Հիշեցնենք, որ Fastex-ի և Երևանի պետական համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում Fastex-ի կողմից մշակվելու են «Բլոկչեյն և վիրտուալ ակտիվներ» թեմայով կարճաժամկետ դասընթացներ և մագիստրատուրայում դասավանդվող ծրագիր:

«ԲանՈՒԳործ» էքսպոյի շրջանակում հայաստանյան առաջատար ընկերությունները ներկայացրել են իրենց պորդուկտներն ու ծառայությունները։

Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը։ 

Fastex-ի աշխատակիցները ներկայացրել են նաև էկոհոմակարգի հնարավորությունները և անդրադարձել Fastex Exchange և Fastex Wallet հավելվածների տեխնիկական հնարավորություններին, իսկ տաղանդների կառավարման և ներգրավման բաժնի մասանգետները կիսվել են ընկերության ազատ հաստիքների մասին տեղեկատվությամբ։ 

Fastex ընկերության խորհրդական Արամ Ջիվանյանը պանելային քննարկումների ընթացքում խոսել է «Web3-ի զարգացումը․ հեռանկարներ Fastex-ի հետ»  թեմայով։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիրտուալ 3D իրականությունը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter